Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տոնել են Դիվանագիտական աշխատողի օրը:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն իր ողջույնի խոսքում նշել է, որ
ռուսաստանցի դիվանագետները պատշաճն են մատուցում իրենց նախորդների ծառայություններին ռուսական պետականության ամրապնդման, համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքերի առաջ մղման գործում: Նա տեղեկացրել է, որ, ավանդույթի համաձայն, ՌԴ դեսպանության աշխատակիցներն այցելել են խորհրդային և ռուսաստանցի հայ դիվանագետների շիրիմներին: Նա նաև ընդգծել է, որ փետրվարի 10-ը Հայաստանի և Ռուսաստանի համար հիշարժան է այն առումով, որ 1828 թվականի այդ օրը կնքվել է Թուրքմենչայի պայմանագիրը:
«Ռուսաստանում հետևողականորեն հանդես են գալիս ժողովուրդների ինքնիշխանության և սեփական ճակատագիրը որոշելու նկատմամբ հարգանքի օգտին: Միայն իրավահավասարության հիման վրա կարելի է հասնել ջանքերի միավորման ողջ մարդկության համար ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների, առաջին հերթին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Նշելով մեր մասնագիտական տոնը` մենք փաստում ենք, որ իրադրությունն աշխարհում մնում է բարդ: Անվտանգության սպառնալիքներն ու զարգացման մարտահրավերները պահանջում են միջազգային հանրության ջանքեիր միավորում՚, - նշել է դեսպանը, համոզմունցք հայտնելով, որ, ի հեճուկս արտաքին ճնշման, Ռուսաստանը վերադարձրել է իր պատմական դերը միջազգային ասպարեզում և պատրաստ է փոխշահավետ փոխգործակցության դրան պատրաստ բոլոր գործընկերների հետ: