Արմինֆո. Ադրբեջանում և Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն, ինչի շուրջ համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջան այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այցի շրջանակներում, Կրակովի հանդիպման ժամանակ համանախագահների հայտնած կարծիքների հիման վրա, անցկացվել են ղարաբաղյանհակամարտության կարգավորման շուրջ կոնկրետ քննարկումներ»,-հայտարարել է Հաջիևը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ Ադրբեջանն աջակցում է սուբստանտիվ և տրամաբանական
բանակցությունների միջոցով հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված ջանքերին:
Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին, իսկ Ադրբեջանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները՝ ապրիլի 11-ին: