Արմինֆո. ԱՄՆ-ը լիովին աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ինչպես հայտնում է Trend-ը, այդ մասին այսօր Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը:
«Հակամարտությունը շարունակվում է ավելի քան 20 տարի: Դա մեծ ժամկետ է: Ինչպես գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Բաքվում՝ այդ հարցը քննարկելու նպատակով,- ասել է նա:
Բրինքը նշել է, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս հակամարտության խաղաղ լուծման օգտին և լիակատար աջակցություն ցույց տալիս դրան: