


Արմինֆո. «Մենք արդեն հավաքել ենք 29 ստորագրություն` անհրաժեշտ 27-
ի պայմաններում: Այդ առնչությամբ փետրվարի 16-ին, ժամը 11:00-ին կկայանա Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նվիրված առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի հարցին՚, - հայտարարել է «Ելք՚ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում:
Նա նշել է, որ փետրվարի 16-ին խորհրդարանում քննարկվելու է Հայաստանի Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ինչը, դաշինքի կարծիքով, կհանգեցնի մի շարք ապրանքների գների նվազման:
Ինչպես նշել է Մարուքյանը, արտահերթ նիստի գումարման նախաձեռնությունը պաշտպանել են նաև «Ծառուկյան՚ դաշինքի անդամները:



