


Արմինֆո. «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց մեկնարկում է «Ելք» ընդդիմադիր դաշինքի կազմակերպած՝ «Ոչ թանկացումներին» բողոքի ակցիան:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցն իրադարձությունների վայրից, արդեն հրապարկում են գտնվում «Ելք» դաշինքի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը, Արամ Սարգսյանը: Ակցիայի մասնակիցները երթավ կանցնեն Երևանի կենտրոնական փողոցներով և կվերադառնայն «Մոսկվա» կինոթատրոնի մոտ:
Այսօրվա ակցիային «Ելք» դաշինքը եկել է նոր նախաձեռնությամբ՝ 2018 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի և հարկային բեռի ավելացման շուրջ խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնեկու առաջարկով:
Հրապարակում արդեն մի քանի հարյուր մարդ է հավաքվել: Սա դաշինքի արդեն երկրորդ բողոքի ակցիան է: Առաջինը տեղի էր ունեցել հունվարի 19-ին:



