Արմինֆո. Այսօր, փետրվարի 3-ին, Արցախի մայրաքաղաք - Ստեփանակերտում կկայանա միջոցառում, որի ընթացքում Արցախցի բազմազավակ ընտանիքներ ֆինանսական
աջակցություն կստանան «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանից:
Ինչես տեղեկացնում է «Հայաստան» հայկական հիմնադրամի մամլո ծառայությունը, ընտանիքները, որոնք ունեն 4 երեխա, կստանա 4 հազար-ական դոլար: «Արդեն երկրորդ տարին է, որ Սամվել Կարապետյանը 4 հազար դոլարի ֆինանսական օգնություն է տրամադրում Արցախցի չորս երեխա ունեցող ընտանիքներին: Դրանով բարերարն աջակցում ծնելիության խրախուսման ծրագրին հանրապետությունում», - նշել է հիմնադրամի մամուլի
ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 23-ին կայացած ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում Սամվել Կարապետյանը է «Հայաստան» հայկական հիմնադրամին նվիրաբերել է 2,5 մլն դոլար` Արցախի կարիքների համար: