Արմինֆո. Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ
Լավրովն ու Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը: Նրա ասելով, նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի թեմաների, մասնավորապես, Կասպից ծովի կարգավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների և երկկողմ համագործակցության հարցերի շուրջ:
Ռուսաստանի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը փետրվարի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը: