Արմինֆո. ՊՆ լրատվական դաշտում առկա խնդիրների լուծմամբ և մասնագիտական գործունեության էական բարեփոխմամբ պայմանավորված՝ կստեղծվի «Զինուժ մեդիաե պետական հիմնարկ:
Հիմնարկի գործունեությունն ուղղված է լինելու բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, ազգային
ինքնագիտակցության բարձրացմանը, տեղեկատվական ոլորտում պատասխանատու ստորաբաժանումների հետ փոխգործակցությանը, հավանական հակառակորդի տեղեկատվական ազդեցության գնահատմանը և այլն: Լրատվական արտադրանք և մշակութային ծրագրեր ապահովող ստորաբաժանումները, մասնավորապես` «Զինուժե ստուդիան, «Հայ զինվորե և «Սպայի տունե պետական հիմնարկները կմիավորվեն և կգործեն մեկ տարածքում: Ըստ հիմնավորման՝ միասնական լրագրողական թիմի ստեղծումը կենտրոնացված խմբագրման համակարգով, անհամեմատ կհեշտացնի ամբողջ կառույցի
աշխատանքը թե՛ բովանդակային, թե՛ օպերատիվության առումով` դրական ազդելով տեղեկատվական արտադրանքի որակի վրա: