Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են թեկնածուի գրասենյակում, նա Հայաստանում չի լինի 4 օր: Այսօր նա հանդիպումներ կանցկացնի Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ հաջորդ օրերին՝ Ռուսաստանի այլ քաղաքների համայնքների ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ Արմեն Սարգսյանն ասել էր, որ իր առաջադրման մասին վերջնական որոշում կկայացնի Հայաստանի, Սփյուռքի և Արցախի սոցիալական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում: Նախագահն ընտրվելու է խորհրդարանի կողմից 3/5 ձայնով, երկրորդ և հաջորդ փուլերում ընտրության ցենզն իջեցվում է: