Արմինֆո.Ուկրաինայի իրավապահները Ռուսաստանի հետ սահմանին ձերբակալել են 22-ամյա կնոջ և նրա 41-ամյա կենակցին, որոնք կասկածվում են Հայաստանի երկու քաղաքցիների` հայտնի գործարար, շինանյութեր ներկրող Սերգեյ Մանուկյանի (Շինանյութի Սերոժ) որդու և նրա ընկերոջ առևանգման համար` փրկագին ստանալու նպատակով:
Այդ մասին «Ֆակտի՚-ին պատմել է Կիևի ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն: Նրա ասելով, Հայաստանի քաղաքացիներին առևանգել էին և պահել 70 օր` նրանցից մեկի հորից, Հայաստանում հայտնի գործարարից պահանջելով փրկագին` 5 մլն դոլար` բիտկոինով: Առևանգված տղաներից մեկին հաջողվել է փախչել և ոստիկանություն կանչել: Առևանգիչները կալանավորվել են: Նրանց մոտ հայտնաբերվել է այլ ազդեցիկ և հարուստ մարդկանց «դոսիեներով՚ թղթապանակ. ըստ երևույթին, նրանք պատրաստվում էին նոր առևանգումներ իրականացնել:
Հիշեցնենք, որ Սերգեյ Մանուկյանի որդին և նրա ազգականն առևանգվել էին երկու ամիս առաջ, և այդ ընթացքում ազդեցիկ ընտանիքը, գործարկելով իր բոլոր քաղաքական և այլ կապերը, փորձել է գտնել պատնիներին, սակայն` ապարդյուն: Պատանիները Ուկրաինա էին մեկնել գործնական նպատակներով` "Good win" առցանց տոտալիզատորի ցանցեր գործարկելու առնչությամբ: Առևանգվածը նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ազգականն է: