Արմինֆո. «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում։)))»,- Facebook-ի էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո Փաշինյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: 2009 թ. հուլիսի 1-ին նա ինքնակամ ներկայացել էր իրավապահ մարմիններին, ձերբակալվել և դատապարտվել 7 տարի ազատազրկման, սակայն համաներման արդյունքում նա ազատ էր արձակվել:
Փաշինյանը «Ելք» ընդդիմադիր դաշինքից պատգամավոր է, օգտվում է պատգամավորական
անձեռնմխելիությունից, իսկ ներկայումս գործուղման է մեկնել Իտալիա: