


Արմինֆո. ՀՅԴ-ն կաջակցի Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությանը նախագահական ընտրություններում: Այդ մասին Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: «Տպավորություն էր, որ Սարգսյանը լիովին պատկերացնում է իր առջև կանգնած խնդիրները»,- նշել է Ռուստամյանը:
Իսկ Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նրա հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հանրապետականները համոզվել են իրենց ընտրության ճշտության հարցում: «Հանդիպումն ընթացել է բաց և ազնիվ մթնոլորտում»,- նշել է Բաղդասարյանը:



