Արմինֆո. Նախկին հասարակարգի հիմքերի ապամոնտաժմանը զուգահեռ, կարծես, տեղի է ունենում մոլորակի ժողովուրդների համատեղ գոյակցության կազմակերպման նոր սկզբունքների որոնում:
Եվ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, այդ նորը լավ մոռացված հինն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
«Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների տիպի համաձայնագրային կարգի վերևից բոլորին պարտադրելու սկզբունքի չգործելու լույսի ներքո՝ անհրաժեշտ է պայմանավորվել ներքևից, ինչը շատ բարդ խնդիր է՝ հատկապես արևմտյան աշխարհից դուրս բազմաստիճան պայմանագրերի ձեռքբերման օրինակների բացակայության պարագայում, ինչին Եվրպան եկավ 17-րդ դարասկզբի քաոսի պայմաններում»,-նշել է նա:
Այս համատեքստում վերլուծաբանը մեջ է բերում է նոր աշխարհակարգի ճարտարապետներից մեկի՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի կարծիքը, ում կանխատեսմամբ՝ մերձարևելյան ցնցումները կավարտվեն XVII դարում Եվրոպայում կնքված Վեստֆալյան խաղաղության անալոգով: Նրա հետ համակարծիք են արևմտյան շատ քաղաքական գործիչներ, ովքեր քաոսի մեջ ընկղմված իսլամական աշխարհի ժողովուրդներին առաջարկում են ոչ այլ ինչ, քան Վեստֆալյան խաղաղության անալոգը: Ըստ նրա, բոլոր խմբերին առաջարկվում է համաձայնության գալ իրենց նոր հարաբերությունների համակարգի շուրջ, ինչը արվում է՝ իրենց պատմական ավանդույթներն օգտագործելու հիմքից վերջիններիս նպատակաուղղված զրկման լույսի ներքո:
«Հաշվի առնելով իսլամում այլ ավանդույթների բացակայությունը՝ խոսքը վերաբերում է նվաճումներին կամ ուրիշների իշխանությունը խոնարհաբար ընդունելուն: Վառ օրինակներն են՝ սիրիական հակամարտության մասնակիցների Ժնևյան բանակցությունները, Լիբիայում միմյանց դիմակայող խմբերի բանակցությունները: Ժամանակի ընթացքում նման հարթակներն ավելի կշատանան»,- գտնում է վերլուծաբանը:
Արևմտյան աշխարհի երկրները, ըստ նրա, նման մոտեցման են հանգել ակնհայտորեն ոչ լավ կյանքից, քանի որ փոխկապակցված աշխարհում ուժային հարկադրանքի մեթոդը, աստիճանաբար կորցնելով արդյունավետությունը, անհնար է դառնում: Իրաքում և Աֆղանստանում ռազմարշավները ցույց տվեցին խնդիրների ուժային լուծման աննշան
արդյունքը, և դրա քաղաքական կոնվերտացիայի անհնարինությունը: Նման անհնարինությունը, քաոսի հետ մեկտեղ, ամենուրեք ստեղծում է «ներքևների» պայմանագրերի առաջարկվող գաղափարի ընկալման մթնոլորտը: «Իսկ առայժմ կարելի է միայն հավաստել, որ քաղաքական մտածողության տրանսֆորմացիայի հիմնական կենտրոնը Մերձավոր Արևելքն է, որտեղ էլ մշակվելու են նոր աշխարհակարգի հիմքերը:
Հաշվի առնելով թուրքերի, արաբների և իրանցիների մոտ նման օտարածին ռազմաքաղաքական գործոնի հետ փոխհարաբերվելու ավանդույթների բացակայությունը՝ ուշադրության կենտրոնում սկզբունքորեն նոր՝ քրդական գործոնի հայտնվելը ամենևին պատահական չէ: Այսօր քրդերը գլոբալ և տարածաշրջանային փոփոխությունների միջազգային ծրագրի հնարավոր գլխավոր շարժիչն են: Այդ պատճառով անհնազանդների բռնի նվաճման կամ ֆիզիկական ոչնչացման իսլամական քաղաքական ավանդույթի փլուզման համար ավելի հարմար գործոն հնարավոր չէ գտնել»,- ամփոփել է Սարգսյանը: