Արմինֆո.ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան՝ հանրապետությունների ներկայացուցիչների հետ ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու նպատակով: Այդ մասին Ծերեթելին հայտնել է՝ հունվարի 25-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ նիստում:
Ըստ որում, նա չի հստակեցրել այցի ժամկետները՝ ընդգծելով, որ ներկայումս ընթանում են կազմակերպչական աշխատանքներ: