Արմինֆո. Կանադայում Ադրբեջանի դեսպանությունը նոտա է հանձնել այդ երկրի արտաքին գործերի, առևտրի և զարգացման դեպարտամենտին 2017 թվականի սեպտեմբերի 2-ին
կանադացի պատգամավորներ Թոնի Քլեմանի և Ռեյչել Հարդերի Լեռնային Ղարաբաղ «ապօրինի՚ այցի փաստի առնչությամբ, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ:
Նույն աղբյուրի համաձայն, Կանադայի պատասխան նոտայում ասվում է, որ կանադացի պատգամավորները Ղարաբաղ են այցելել ոչ կառավարության անունից, և կառավարությունը տեղյակ չի եղել նրանց ծրագրերի մասին: Նաև ընդգծվել է, որ Կանադան պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ կանադացի պատգամավորներին ներառել էր «անցանկալի անձանց ցուցակում՚: