Արմինֆո. Ֆեյսբուքյան իր էջում ԵԽԽՎ-ում Սլովակիայի ազգային պատվիրակության նախագահ, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Լյուբոշ Բլահան, «Ֆեյսբուքի՚ իր էջում անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հյաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, գրել է.
«Այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ելույթ էի խնդրել, որպեսզի անձամբ Սլովակիայի խորհրդարանի անունից արտահայտել մեր հարգանքը, բարեկամությունը և աջակցությունը Հայաստանին։ 2004 թ.-ին Սլովակիայի Ազգային խորհուրդն իր բանաձևով դատապարտեց թուրքերի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Հայերին աջակցել եմ նաև
Ադրբեջանի հետ վեճում, երկու տարի առաջ, Եվրոպայի խորհրդում, երբ այդ հարցով գնացել էի Ստրասբուրգ ...
Ցավոք սրտի ժամանակի սղության պատճառով այս անգամ ինձ խոսք չտվեցին և ահա, այս ճանապարհով ցանկանում եմ գնահատել Հայաստանի նախագահի ելույթը, որը թուրքերի և ազերիների թիրախը դարձավ։ Նա արձագանքեց խաղաղ և ողջամտորեն: Հայերը համարձակ ժողովուրդ են, որ շատ է տառապել: Հայաստանը մի օրինակելի երկիր է, որ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, քանի որ Եվրասիական միության մաս է
կազմում, բայց նաև սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, որի հետ երկու ամիս առաջ ստորագրեց Համապարփակ համագործակցության պայմանագիրը՝ CEPA-ն: SYRIZA-ի (հունական ձախակողմյան կուսակցություն) գործընկերների օրինակով, ովքեր խոսք ստացան, ես հավատում եմ, որ Հայաստանը չի անցնի սեփականաշնորհման և ազատականացման , որոնք կարող են խաթարել ազգաբնակչության սոցիալական իրավունքները բնակչության, ինչն է անխուսափելի հետևանքն է նեոլիբերալ բարեփոխումների: Մատներս խաչված եմ պահում (աղոթում եմ) Հայաստանի համար: Բարի երեկո, ընկերներ՚: