Արմինֆո. Օտարերկրյա ուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի քաղաքացիները բանակից տարկետման իրավունք կստանան մինչև 19 տարեկան հասակը: Հայաստանի կառավարությունը հունվարի 25-ին կայացած նիստում հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ երկրի այն քաղաքացիները, ովքեր սովորում են Հայաստան հանրակրթական համակարգում, բանակից տարկետման իրավունք են ունենում մինչև կրթության ավարտը հանրակրթական հաստատությունում, մինչև 19 տարին լրանալը և ոչ թե մի օր ավելի:
Ներկայումս այդ իրավունքն առաջարկվում տարածել նաև Հայաստանից այն քաղաքացիների վրա, ովքեր լքել են Հայաստանը և սովորում են այլ երկրների հանրակրթական հաստատություններում: Հայաստանի օրենսդրության համաձայն, պարտադիր զինվորական ծառայությանը զորակոչվում են 18 և ավելի տարիքի տղամարդիկ: Մինչդեռ, Հայաստանում գործում է 12-ամյա կրթական համակարգը: