


Արմինֆո. Աշխարհում մարդու ազատության ինդեքսի վիճակի մասին Կատոնի ինստիտուտի (ԱՄՆ) երրորդ ամենամյա զեկույցում Հայաստանը 54-րդ տեղն է զբաղեցրել 159 երկրների շրջանում:
Ադրբեջանը, բարձրանալով երեք դիրքով, զբաղեցրել է 128-րդ տեղը: Թուրքիան իջել է 84-րդ տեղը` 16-ից, Վրաստանը հայտնվել է 40-րդ տեղում` բարձրանալով 2 դիրքով: Ռուսաստանը հրապարակված վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 126-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ կորցնելով 14 դիրք:
Հետազոտողները մարդու ազատության ինդեքսը կազմել են մարդու ազատությունների 79 ցուցանիշների հիման վրա` ըստ 12 կարգերի, որոնց թվում են իրավունքի գերակայությունը, անվտանգությունը, տեղաշարժի, կրոնական գործունեության, ասոցիացիաների և քաղաքացիական հասարակության ազատությունը, իրավաբանական համակարգի որակը և սեփականության իրավունքի պաշտպանությունը, միջազգային առևտրի ազատությունը բիզնեսի, աշխատանքի, վարկի կարգավորումը:



