Արմինֆո. Մեծ մերձավոր արևելքում ստեղծվող իրավիճակում
Հարավային Կովկասում ահաբեկչական պատերազմի հնարավորությունը շատ ավելի հավանական է` քան Հայաստանի և Ադրբեջանիր միջև լայնածավալ պատերազմինը:
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ ՀՏՄՀԻ հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
«Մենք տեսնում ենք, որ Իրանում այդպես էլ «գարուն՚ չեկավ, իսկ երկրի իշխանություններին հաջողվեց հանդարտեցնել հուզումները: Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու փորձի ձախողումից հետո կտրուկ նվազել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից «իրանական խնդրի՚ ուժային լուծման հավանականությունը:
Սակայն, Սիրիայում և Իրաքում պարտությունից հետո այնտեղ կռվող ահաբեկիչները լիովին կարող են գործունեությունը տեղափոխել այլ տարածաշրջաներ ու երկրներ: Այդ լույսի ներքո հարկ չկա բացառելու ահաբեկչական սպառնալիքը Հայաստանի և հարևան երկրների համար՚, - համոզված է փորձագետը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ սկսվելու համար հիմնական խոչընդոտների թվում Կռիլովը նշում է հակամարտող կողմերի միջև առկա ռազմական հաշվեկշիռը, Հայաստանի ՀԱՊԿ անդամությունը, որը երաշխավորում է երկրի անվտանգությունն արտաքին ագրեսիայից:
Նման իրավիճակում փորձագետը կանխատեսում է Ադրբեջանի կողմից նախաձեռնվող լոկալ բախումների շարունակում Ղարաբաղում` կողմերի շփման գծում, որոնք նպատակաուղղված են հայկական կողմերի հյուծմանը: Իսկ մեծ պատերազմը Ղարաբաղում հղի է Բաքվի համար անկանխատեսելի հետևանքներով, որոնք, գործնականում, բացառում են նման սցենարի իրագործման հավանականությունը:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: Այժմ կարգավորման գործընթացն ընթանում է 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ ՄԽ հնամանախագահների առաջ քաշած և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ գործողություների, ենթադրում են խաղաղապահ զորակազմի տեղաբաշխում հակամարտության գոտում: