Արմինֆո. Հայաստանի և Իրանի միջև, որոնց հարաբերություններն ունեն ավելի քան երկու հազար տարվա պատմություն, ձևավորվել է կայուն քաղաքական երկխոսություն, մշտապես
իրիականացվում են փոխադարձ այցեր:
Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ֆրանսիական L’Express պարբերականում հրապարակված
հարցազրույցում: Նա ընդգծել է, որ Իրանը միշտ չեզոք դիրքորոշում է դրսևորել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել կրոնական ընդհանրության գործոնը:
«Իրանի հետ հարաբերությունները դրական բնույթ են կրում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ Հայաստանը հարգում է իր հարևաններին ու նրանց մշակույթը», - նշել է Սարգսյանը, ընդգծելով, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի հուլիսի համաձայնագիրը բացառիկ կառուցողական բնույթ ունի: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան աջակցում է այդ համաձայնագրին, ինչի մասին հստակ հայտարարել է նախագահ Մակրոնը: