Արմինֆո.Փոխվել է Հայաստանի գծով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողը: ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել Հայաստանի գծով նոր համազեկուցող նշանակել Ուկրաինայից պատգամավոր Յուլյա Լևոչկինային:
Համազեկուցողի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալան Միլը Մեծ Բրիտանիայում ընտրությունների արդյունքում ներկայացված չէ երկրի օրենսդիր մարմնում: Հայաստանում ԵԽԽՎ դիտարկման գծով մյուս համազեկոցող Ջուզեպե Գալատին կշարունակի իր լիազորությունները: