Արմինֆո. Հակառակորդի կողմից ցանկացած տեսակի ոտնձգություն կկասեցվի ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Ըստ որում, շատ ադրբեջանցի զինծառայողներ, որպես վարձկաններ, գնում են կռվելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում: «Կան փաստաթղթային ապացույցներ, որ ադրբեջանցի վարձկաններն աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ: Եվ Մերձավոր Արևելքում ամենադաժան դատաստանները հենց ադրբեջանցի վարձկանների ձեռքով են կատարվել: Սիրիական կողմը բազմիցս հայտարարել է այդ մասին: Սակայն, ԻՊ շարքերում ադրբեջանցի զինվորականենրի ձեռքբերած փորձը չի օգնի Ղարաբաղի նկատմամբ նրանց ոտնձգությունների հարցում»,- ասել է Բաբայանը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջնագծում կորցնում են ոչ միայն շարքայինների, այլ նաև՝ սպաների. բոլոր նրանց, ովքեր ոտնձգություն են կատարում ղարաբաղյան տարածքի նկատմամբ: Նրա խոսքով, հայկական կողմը կկասեցնի հակառակորդի բոլոր հարձակումները:
Նշենք, որ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, հունվարի 20-ին հակառակորդը արցախա-
ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:
Բացի այդ, ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, միաժամանակ շփման գծում գործել է
ադրբեջանական դիպուկահարների խումբը, որը փորձել է ներթափանցել հայկական տարածքի խորքը:
Սակայն, հակառակորդի գործողությունները կասեցվել են, ինչի հետևանքով զոհվել է 2016 թ.
ապրիլյան պատերազմի ժամանակ «Լելե Թեփե» բարձրունքի գրավմանը մասնակցած ադրբեջանցի սպան: