Արմինֆո. ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանհետ համատեղ մշակել է գենետիկ մոդիֆիկացված
ապրանքների ներմուծումը դեպի Հայաստան կարգավորելու և սահմանափակելու մասին օրենսդրական փաթեթը:
Այս մասին Ծաղկաձորում կայացած սեմինարի ժամանակ հայտարարել է Ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը:Բացի այդ, նրա խոսքով, ծառայութևունը մտադիր է ստեդծել ԳՄՕ ապրանքների մակնանշման համակարգ, որոնք կվաճառվեբ առանձին վաճառասեղանների վրա: «Սպառողը պետք է իմանա, թե ինչ է գնում և կատարի միանշանակ ընտրություն», - ասել է Կարապետյանը:
Միևնուևն ժամանակ, նա նշել է, որ մինչ օրս Հաևաստան է ներկրվել է ընդամենը 100 կգ ԳՄՕ ապրանք, որը կազմում է ներմուծված ապրանքների 1 տոկոսից էլ քիչ: «Չեմ կարծում, որ սա վտանգավոր ցուցանիշ է: Թեև ես էլ դեմ եմ հայաստանյան շուկայում ԳՄՕ ապրանքների իրացմանը», - ասել է Կարապետյանը: