Արմինֆո. Հայաստանի իշխանությունների վերջերս որդեգրած «ազգ-բանակ-եկեղեցի՚ թեզիսը ոչ այլ ինչ է, եթե ոչ, ընդամենը, քաղաքացիների կամքը ճնշելու փորձի նոր մարմնավորում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Հայաստանի` իր բնույթով անամոթ, քրեաօլիգարխիկ վարչակազմը վախենում է բացառապես սեփական ֆիզիկական ոչնչացումից: Սակայն դա նրա մասնակիցներին չի խանգարում վկայակոչել բարոյական չափանիշները, խղճին դիմելու կոչերը, բարոյախոսությունները, բարոյականությունը, բոլոր նրանց ամոթանք տալու ցանկությունը, ովքեր քննադատում են իշխանավորներին: Եվ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գործունեությունը և իշխանությունների ջատագովների կողմից դրան զորակցությունը այս դիտարկումը հաստատող ամենաթարմ փաստն է՚, - ընդգծել է նա:
Այդ լույսի ներքո` վերլուծաբանը նշել է քրեաօլիգարխիկ վարչակազմի կոչերը` ուղղված հասարակության խղճին, «զինծառայողներին օգնելու՚ համար քաղաքացիներից նոր գանձումներին ուղղված սեփական գործողությունների հանդեպ հանդորժողականությանը: Սարգսյանը հատկապես առանձնացրել է, առաջին հերթին, բանակում կոռուպցիայի և գանձագողության փաստերը նշող քաղաքացիներին ամոթանք տալու կոչ անողների ձգտումը:
«Առաջին հայացքից` հասարակությունից ազգային հարստությունն ու պետական կառավարումը բռնատիրած գործիչներն ամենից շատ պետք է զգուշանան հասարակության հետ երկխոսությունը բարոյականության հարթություն տեղափոխելուց: Սակայն, տարօրինակ է, բայց բարոյական չափանիշները դարձել են նախընտրելի իշխանությունների շուրթերին: Այլ կեպ ասած` բարոյականության վրա հիմնված ամբոխավարությունն իշխանության ձեռքին դարձել է այլ քաղաքացիների իրավունքների բռնատիրման ջատագովություն՚, - ընդգծել է
նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, ամեն մի բռնատիրոջ ատելությունն այն մարկանց հանդեպ, ում հարստությունն ու իրավունքները նա բռնազավթում է, ծնվում է հնարավոր փոխհատուցման վախից, ծնելով բռնություն` հասարակությունից վերջինը` ազատ կամքը բռնատիրելու նպատակով: Իսկ նման բռնությունը զերծ է նպատակաուղղվածությունից:
Սարգսյանը նշում է, որ Հայաստանում հասարակական գիտակցույթյունն ապակողմնորոշելու իշխանությունների նախընտրած եղանակը երկրի ապակայունացման և պաշտպանունակության խարխլման համար մեղքի զգացում ներշնչելն է, որն ուղեկցվում է շանտաժով և անխուսափելի կորուստներով ապագայում:
«Այդուհնադերձ, մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպես պլուտոկրատական իշխանության դեմագոգիան օրեցօր կորցնում է իր ազդեցությունը: Եվ այն հանգամանքը, որ իր փրկության գործում այս իշխանությունը որպես իր բարոյական դեմագոգիայի վերջին ռեսուրս սկսել է օգտագործել պատերազմում տուժած զինծառայողների ճակատագրերը , հերթական անգամ վկայում է նրա անպատկառության անսահման լինելու մասին ՚, - ամփոփել է Սարգսյանը: