Արմինֆո.«Հայաստանի հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուն երկար ժամանակ անցկացրել է արտերկրում, և որպես հետևանք, չի մասնակցել ներքաղաքական բազմաթիվ ինտրիգների, և դա անհրաժեշտ է դիտարկել դրականորեն»,- այսօր
Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը:
Վարդանյանը նշել է, որ Արմեն Սարգսյանը բոլոր ցուցանիշներով արժանի թեկնածու է՝ հաշվի առնելով նրա պրոֆեսիոնալ, քաղաքական և մարդկային որակները: Պատգամավորը հայտարարել է, որ մամուլում խոսվում էր այն մասին, որ Սարգսյանը չի զբաղվել քաղաքականությամբ և երկար ժամանակ ապրել է Հայաստանում, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ մենք ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, դա չի նշանակում, թե նա կտրված է եղել այն իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել Հայաստանում: Այն առնչությամբ, թե ում կառաջադրեն նախագահի թեկնածու՝ Արմեն Սարգսյանի հրաժարվելու դեպքում, Վարդանյանը խորհուրդ է տվել սպասել պատասխանին և ենթադրություններ չանել:
«Ելք» խմբակցությունից պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր հերթին հայտարարել է, որ դաշինքը կփորձի առաջադրել նախագահի իր թեկնածուին: Անդրադառնալով Արմեն Սարգսյանի թեկնածությանը՝ Գորգիսյանը նշել է, որ չնայած այն բանին, որ վերջինս չի մասնակցել մի շարք ինտրիգների, ընտրությունների կեղծմանը, այն փաստը, որ նա հանրապետականներից թեկնածու է, արդեն որպես ախտորոշում է հնչում: Ըստ որում, նա հայտարարել է, որ խմբակցության ներկայացուցիչները նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը կներկայացնեն նրան այն իրողությունը, որն այսօր տիրում է Հայաստանում և եթե դրանից հետո նա համաձայնի նախագահ դառնալ, դա ևս մեկ խոշոր մինուս կլինի
նրա կողմից:
Պատգամավորը նշել է նաև, որ «Ելք» դաշինքից նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանը ոչնչով չի զիջում Արմեն Սարգսյանին, և եթե ՀՀԿ-ն, իրոք, չի վախենում մրցակցությունից, ապա պետք է տա պակասող 18 ձայնը, որպեսզի Արտակ Զեյնալյանը կարողանա առաջադրվել: Անդրադառնալով նախագահական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշմանը, Գորգիսյանը կանխատեսել է, որ այդ ձայները, ամենայն հավանականությամբ, կավելանան ՀՅԴ և ՀՀԿ ձայներին:
Անդրադառնալով «Ելք» դաշինքից նախագահի թեկնածուի առաջադրմանն աջակցելու ՀՀԿ-ին ուղղված Գորգիսյանի առաջարկին՝ Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անտրամաբանական է համարել դա: «Ինչպե՞ս կարող է կառավարող կուսակցությունը աջակցել ընդդիմությունից թեկնածուին: Առավել ևս, որ խորհրդարանում բավականաչափ ընդդիմադիր պատգամավորներ կան, և նրանց ձայնը բավարար է սեփական թեկնածուին առաջադրելու համար: Իսկ այն, որ «Ելք»-ը չի կարողանում իր համար ապահովել այլ ընդիմադիր ուժերի ձայները, վկայում է
ընդդիմության պառակտվածության մասին»,- նշել է նա՝ հավաստիացնելով, որ եթե «Ելք»-ը ցանկանում է համագործակցել ՀՀԿ հետ, վերջինս պատրաստ է օգնության ձեռք մեկնել նրանք:
Նշենք, որ «Ծառուկայն» դաշինքի ներկայացուցիչները հերթական անգամ չեն ներկայացել
ճեպազրույցին, և այդ հարցի առնչությամբ նրանց տեսակետը պարզել չի հաջողվել: