Արմինֆո. Իշխանափոխությունը Հայաստանում վաղուց հասունացած արմատական բարեփոխումների առաջին քայլն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Իշխանափոխության հասնելու և հետագայում նման բարեփոխումների իրագործման համար քաղաքացիական հասարակության ակտիվությունն անհրաժեշտ պայման է: Սակայն, մեր հասարակությանը նման ակտիվության վիճակի կարող է բելեր միայն ընդդիմության միավորումը: Ժամանակը ցույց է տվել, որ առանց միավորված ընդդիմության որևէ լուրջ քայլի իրագործումը Հայաստանում, պարզապես, անհնար է: Սա մեր կուսակցության տեսակետն է՚, - հայտարարել է նա:
Մարտիրոսյանը վառելիքի և հեղուկ գազի վերջին թանկացումները գնահատել է որպես մի գործընթաց, որը, միանշանակ, բացասաբար կանդրադառնա բնակչության վրա, հիշեցնելով, որ դեռ մինչև 2013 թվականին Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելը «Ժառանգությունն՚ ասում էր, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամությունը կհանգեցնի մի շարք ապրանքների թանկացման: Եկամտահարկին առնչվող խնդիրներն էլ ավելի
կմեծացնեն տնտեսության «ստվերը՚, ինչը բացասաբար կանդրադառնա մեր քաղաքացիների վրա, առաջին հերթին, միջին դասի մնացորդների վրա՚ - նշել է քաղաքական գործիչը:
Մարտիրոսյանը նաև հաղորդել է, որ, նկատի ունենալով «Ժառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձն ԱՄՆ-ից, օրերս կգումարվի կուսակցության վարչության նիստ` ապրիլի նախաշեմին կուսակցության գործողությունները կազմակերպելու նպատակով: Իսկ մինչև ապրիլ հանրահավաքների անցկացման մասին որոշում կկայացվի ըստ անհրաժեշտության: Ընդ որում, ընդդիմության միավորման հնարավորությունը քաղաքական
գործիչը պայմանավորում է անմիջականորեն հասարակության վիճակով, Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրադրության պարբերական տեղաշարժերով:
Հունվարի 19-ին Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, փաստորեն, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին հայտարարեց երկրի նախագահի պաշտոնի ՀՀԿ թեկնածու: Նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին, նախագահին կընտրեն ԱԺ պատգամավորները, որտեղ մանդատների մեծամասնությունը պատկանում է ՀՀԿ-ին: Այնուհետև, ապրիլին նոր նախագահը կնշանակիկ
նոր վարչապետ` հենց նույն ՀՀԿ-ից:
2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում Հայաստանի ընտրողների 66,2 տոկոսը «կողմ՚ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսում են կառավարման նախագահական ձևից Հայաստանի անցում կառավարման խորհրդարանական ձևի, որի դեպքում իրական իշխանությունը կկենտրոնանա վարչապետի ձեռքում: Նոր նախագահը զուրկ կլինի արտաքին և պաշտպանական քաղաքականության վրա ազդեցության
լծակներից: Զինված ուժերը կենթարկվեն պաշտպանության նախարարին, իսկ գերագույն գլխավոր հրիամանատարի գործառույթները ռազմական գործողությունների շրջանում վերապահվում են վարչապետին: Իսկ վարչապետի պաշտոնի ՀՀԿ հիմնական թեկնածուն կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն է: