Արմինֆո. Հնդկաստանը պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ անցկացվող բանակցությունները: Այդ մասին «Թրենդին՚ ասել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Սանջայ Ռանան:
Դիվանագետը նշել է, որ նման հակամարտությունների կարգավորման համար ամենաճիշտ ճանապարհը խաղաղ բանակցություններն են: «Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները: Հնդկաստանը միշտ պաշտպանել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքները՚, - ասել է Ռանան: Դիվանագետն իր երկրի կողմից հույս է հայտնել, որ հակամարտությունը կկարգավորվի, և տարածաշրջանում խաղաղություն կտիրի: