Արմինֆո. Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը դատապարտելի ոչինչ չի տեսնում հայկական շուկայում
ադրբեջանական ապրանքների վաճառքում` եթե դրանք համապատասխանում են սննդամթերքի անվտանգության նորմերին:
Այդ մասին նա հայտարարել է Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարում` հարցը դիտարկելով
հայկական շուկայում իրացվող ապրանքների անվտանգության և վերահսկողության պրիզմայի ներքո:
«Չեմ կարծում, թե արժե սուր արձագանքել հայկական շուկայում ադրբեջանական արտադրության ապրանքների հայտնվելուն` եթե դրանք համապատասխանում են անվտանգության ստանդարտներին, այլ բան է, որ այդ ապրանքներն անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել: Սակայն, եթե դրանք համապատասխանում են առաջարկվող
ստանդարտներին ու նորմերին, չեմ կարծում, թե մտահոգության առիթ կա: Հազիվ թե որևէ մեկը հրաժարվի սև ձկնկիթից, եթե այն արտադրված է Ադրբեջանում՚, - նշել է Կարապետյանը, ընդսմին ընդգծելով, որ Հայաստանում ադրբեջանական ապրանքների ներկրման օրենսդրական սահմանափակումներ կամ արգելքներ չկան: «Եվ չեմ կարծում, թե ճիշտ կլիներ նման պատժամիջոցներ սահմանել՚, - նշել է նա` սպառողներին կոչ անելով վաճառքում
ադրբեջանական արտադրության ապրանքներ հայտնաբերելու դեպքում դիմել ՍԱՊԾ` անվտանգության առումով դրանք ստուգելու նպատակով:
Նշենք, որ երկրի վաճառասեղաններին ժամանակ առ ժամանակ հայտնվում են ադրբեջանական արտադրության ապրանքներ, ինչը մտահոգություն և հակազդեցություն է հարուցում հայ հասարակության շրջանում: