Արմինֆո. Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է երկրի նախագահի պաշտոնի համար իշխանության թեկնածուի անունը. դա Միացյալ Թագավորությունում Հայաստանի
դեսպան Արմեն Սարգսյանն է:Այսօր Սերժ Սարգսյանն իր նստավայրում հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին Երևանում: 1970-ից 1976 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, 1976-ից 1978 թվականներին՝ նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը (1976)։ 1992 թվականից՝ Լոնդոնի համալսարանի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր։ 1992-ից 2000 թվականներին (ընդհատումներով)՝Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, 1993-ից 1994 թվականներին՝ ՀՀ ավագ դեսպան՝ Եվրոպայում, ԵՄ-ում։ 1999 թվականից՝ Օքսֆորդի համալսարանիպրոֆեսոր։ Գյումրիի զարգացման հիմնադրամի (1999 թվականից),Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի (2000 թվականներից) նախագահ։ Հեղինակ է 3 ձեռնարկի և 55 գիտական հոդվածների։
1979-1984 թվականներին եղել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ;
1984-1985 թվականներին՝ Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա)՝ այցելու դասախոս;
1985-1992 թվականներին ՝ ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոնի դասախոս;
1990-1992 թվականներին՝ ԵՊՀ Բարդ համակարգերի համակարգչային մոդելավորման ամբիոնի վարիչ;
1992-1996 թվականներին՝ ՀՀ Գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում;
1993-1994 թվականներին՝ ՀՀ Գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրամիությունում;
1995-1996 թվականներին՝ ՀՀ դեսպան Բելգիայի Թագավորությունում, Եվրոպական համայնքների ՀՀ Առաքելության դեսպան, ՀՀ դեսպան Նիդերլանդների Թագավորությունում, ՀՀ դեսպան Վատիկանում, ՀՀ դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ դքսությունում;
1996-1997 թվականներին՝ ՀՀ վարչապետ;
1998-2000 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։
2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2014 թվականի մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
1992 թվականի հուլիսի 29-ին նրան շնորհվել է ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։