Արմինֆո. Հայաստանում հարցվածների 51%-ը պետական հաստատություններից ամենաշատը վստահում է բանակին, ասված է սոցիոլոգիական հետազոտության մեջ, որն անց է կացվել Կովկասյան ռեսուրսային հետազոտական կենտրոնի կողմից, որն այսօր ներկայացվեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի կողմից:
Ըստ հարցման, վստահության մակարդակով այնուհետև հաջորդում են`կրոնը - 49%, կրթական համակարգը - 12%, առողջապահության համակարգը - 10%, տեղական
Իշխանությունները - 10%, իսկ ԵՄ վստահությունը կազմում է 9%, որի հաջորդում են` մարդու իրավունքների պաշտպան`8%, իսկ ոստիկանություն`7%, ՄԱԿ`7%, նախագահ` 6%, Կենտրոնական բանկ`6%, բանկեր`6%, ոչ կառավարական կազմակերպություններ`5%, գործադիր իշխանություն` 5%, դատարաններ`4%, Ազգային ժողով`3%, մամուլ`3%: Կուսակցություններին վստահում են հարցվողների միայն 2% -ը:
Ամենամեծ անվստահությունն արձանագրվել է նախագահին, որին չի վստահում հարցվողների 44% -ը, որին հաջորդում է Ազգային ժողով`40%, քաղաքական կուսակցությունները`37%, գործադիրը`36%, բանկերը` 30%, ոստիկանությունը`27%: Ընդհանուր անվստահության ամենացածր տոկոսն ստացել է բանակը և կրոնը`6%:
Հարցումն անց է կացվել Հայաստանի մարզերի 1648 տնային տնտեսությունների, 18-ից բարձր տարիք ունեցողների շրջանում, face to face եղանակով և պատահական ընտրանքով: