Արմինֆո. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան-Բատիս Լեմուանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմա շուրջ բանակցություններում ստեղծված ընթացիկ իրավիճակը:
Մամեդյարովը չի շրջանցել Արցախի հետ ֆրանսիական մի շարք քաղաքների փոխգործակցության հարցը: Նա նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիայի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հետ Ֆրանսիայի մի շարք քաղաքների կապերի հաստատման կասեցման և հանրապետության իշխանության ներկայացուցիչների Ֆրանսիա մուտքը թույլ չտալու կարևորությունը:
Նշենք, որ «Ֆրանսիայում Արցախի օրերե փառատոնի շրջանակներում միջոցառումներ են կազմակերպվել Արցախի քաղաքների հետ բարեկամական կապեր հաստատած ֆրանսիական տասը քաղաքներում։