Արմինֆո. «Ծառուկյան» դաշինքն իր թեկնածուին չի առաջադրի ընթացիկ տարվա մարտին կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Իսկ ինչու առաջադրել սեփական թեկնածուին, եթե նույնիսկ «Ելք» դաշինքի հետ միասին բավարար քանակությամբ ձայներ չենք ապահովի հաղթանակի համար: Ժողովուրդը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում վստահել է Հանրապետական կուսակցությանը, թող վերջինս էլ դա անի»,- պարզաբանել է Ծառուկյանը:
Միաժամանակ նա չի բացառել հնարավորությունը, որ «Ծառուկյան» դաշինքը նախագահական ընտություններում կաջակցի Հանրապետական կուսակցությունից թեկնածուին: «Եկեք սպասենք, տեսնենք, թե ով կլինի այդ թոկնածուն, և այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանն իր համար անփոխարինելի գործիչ է, ինչպես պնդում են հանրապետականները, Ծառուկյանը հայտարարել է, որ իր համար անփոխարինելի մարդիկ չկան:
Նշենք, որ «Ելք» դաշինքն ավելի վաղ հայտարարել էր նախագահի պաշտոնում պատգամավոր,
ղարաբաղյան պատերազմի մասնակից Արտակ Զեյնալյանին առաջադրելու մասին և դիմել էր
«Ծառուկյան» դաշինքին՝ միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկով: Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ ընտրություններում կառաջադրի այնպիսի թեկնածուի, ով ունի լավ հեղինակություն, կշիռ և քաղաքական հետք հայկական պետականության կայացման գործում: Ըստ օրենքի, Հայաստանի նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան փետրվարի 28-ից մինչև մարտի 10-ը, սակայն խորհրդարանում քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա
մարտի 2-ին: Կառավարող մեծամասնությունը նախագահի թեկնածության քննարկմանը ձեռնամուխ կլինի արդեն ընթացիկ շաբաթից:
Հայաստանի նախագահի լիազորությունները լրանում են ընթացիկ տարվա ապրիլի 9-ին: Բարեփոխված Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի նախագահին այսուհետ կընտրի խորհրդարանը՝ ձայների 35-ով: Եթե նախագահին չհաջողվի ընտրել առաջին փուլում, ընտրության համար անհրաժեշտ ձայների շեմը նվազեցվում է: