Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքը մտադիր չէ միանալ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գների բարձրացման դեմ երթ անցկացնելու «Ելք» դաշինքի նախաձեռնությանը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով երկար բացակայությունից հետո այցելել էր խորհրդարան, ինքն ինքնանպատակ է համարում այդ ակցիան և չի կարծում, որ երթ անցկացնելով կարելի է նվազեցնել գները հանրապետությունում:
Միաժամանակ նա հայտարարել է, որ իր գլխավորած դաշինքը կմասնակցի գների բարձրացման հարցի շուրջ հունվարի 23-ին կայանալիք խորհրդարանական լսումներին: Լսումների ժամանակ դաշինքը կներկայացնի իր դիրքորոշումը և կմատնանշի խնդրի լուծման ուղիները:
Մինչդեռ «Ելքե ընդդիմադիր դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախօրեին
հայտարարել է, որ եթե ժողովուրդը փողոց դուրս գա և մասնակցի առաջին անհրաժեշտության
ապրանքների գների բարձրացման դեմ «Ելքե դաշինքի երթին, ընդդիմությանը կհաջողվի ստիպել կառավարող մեծամասնությանը համապատասխան փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որոնք կհանգեցնեն գների նվազման: Նրա խոսքով, երթի մասին ծանուցումից հետո իշխանությունները զիջումների գնացին, որոշեցին գների բարձրացման հարցի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնել, նախագահը հատուկ խորհրդակցություն հրավիրեց, իշխանություններն ակնարկում են եկամտահարկի շեմը վերանայելու պատրաստակամության մասին:
Հունվարի 19-ին տեղի կունենա «Ելքե դաշինքի երթն՝ ընդդեմ թանկացումների: Վերջին ամիսներին Հայաստանում կտրուկ բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, և այդ միտումը շարունակվում է: Իշխանությունները բացատրում են դա օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
Օբյեկտիվ պատճառների թվում նշվում է մի շարք ապրանքների միջազգային գների բարձրացումը, ինչպես նաև Հայաստանի հարկային և մաքսային քաղաքականության վերանայումը՝ կապված Եվրասիական տնտեսական միության վերջինիս անդամակցության և ԵԱՏՄ ներսում երկրի օրենսդրության ներդաշնակեցման անհրաժեշտության հետ: