Արմինֆո. Ադրբեջանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Մինչդեռ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Լավրովի
հայտարարությունը, ԱրմԻնֆո-ին ընդգծել էր, որ խոսքը վերաբերում է փաթեթային կարգավորման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի մասին բազմիցս հայտարարել են համանախագահները և հայկական կողմը:
Նշենք, որ հունվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ Լավրով հայտարարել էր, որ ղարաբաղյան հարցը մեկընդմիշտ մեկ փաստաթղթով չի լուծվի: «Այդ խնդիրը մեկ փաստաթղթով չես լուծի:Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի պայմանավորվածությունն այն մասին, ինչ հնարավոր է հիմա և կորոշի աշխատանքի ուղիներն այն հարցերի շուրջ, որոնք պահանջում են լրացուցիչ քննարկումներ՝ հանուն վերջնական կարգավորման ձեռքբերման, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Կողմերն են որոշողըե,-ասել էր Լավրովը: