Արմինֆո. Այլ տարածաշրջաններից հակասությունների Կովկաս փոխադրման վտանգը կպահպանվի նաև 2018 թվականին և, որպես հետևանք, հատուկ ուշադրություն կպահանջի:
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«2018 թվականին Հարավային Կովկասի ամենավտանգավոր կետը կմնա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որն այսօր միակ հարթակն է, որտեղ փոխգործակցում են Արևմուտքն ու Ռուսաստանը: Իսկ հակամարտող կողմերի փոխզիջման պատրաստակամության բացակայությունը և այն հանգամանքը, որ միջնորդ երկրները պատրաստ չեն Ղարաբաղը դիտարկել որպես խնդիր, հանուն որի իրենք կարող էին անտեսել սեփական հակասությունները, պահպանում են աշխարհաքաղաքական անորոշության արդիականությունը Հարավային Կովկասի համար՚, - կարծում է վերլուծաբանը:
2018 թվականին Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրությունները և ներքաղաքական փոփոխությունները Մարկեդոնովը դիտարկում է փոխզիջումների ուղղությամբ հակամարտող երկրների քաղաքական վերնախավերի առանց այդ էլ ոչ մեծ հնարավորությունների նվազման համատեքստում:
Վերլուծաբանը հենց դրանով է բացատրում բանակցային գործընթացի ինտենսիֆիկացումը 2017 թվականի վերջին ամիսներին:
Նրա գնահատմամբ, անզգույշ հայտարարություններով և խոստումներով ուղեկցվող նախընտրական քարոզարշավը վտանգավոր է Ղարաբաղի շփման գծում և, ինչն առավել վտանգավոր է, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով խախտումներ հրահրիելու ունակությամբ:
«Հաշվի առնելով այդ սցենարի կանխարգելման արդյունավետ դեղատոմսերի բացակայությունը` մնում է միայն հուսալ, որ վերնախավերը կհրաժարվեն աշխարհաքաղաքական ճոճանակի տեղախախտումից` նկատի առնելով ընտրությունների տարում ներքաղաքական իրավիճակը սրելու սեփական ցանկության բացակայությունը: Կան
ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ակտիվության ակնկալիքներ՚, - նշել է նա:
Մարկեդոնովի համոզմամբ, գոյություն չունի որևէ երաշխիք, որ Վաշինգտոնը կովկասյան սյուժեները չի օգտագործի որպես Մոսկվայի նկատմամբ ճնշման լրացուցիչ ռեսուրս: Նրա կանխատեսումների համաձայն, ԱՄՆ և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ցանկացած ընդլայնում միանգամայն ի զորու է փոխել վրացական գործերի շուրջ առկա համեմատաբար կայուն ստատուս-քվոն, հատկապես` Ղարաբաղի համեմատ: «Այդ լույսի ներքո` թվում է, որ 2018 թվականին Կովկասի համար բազմաթիվ ռիսկեր և անակնկալներ են թաքնված ոչ այնքան ներտարածաշրջանային դինամիկայում, որքան` արտաքին գործոններում: Հատկապես՛ Ռուսաստանի և Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների լիակատար անկանխատեսելիության լույսի ներքո՚, - ամփոփել է Մարկեդոնովը: