Արմինֆո. Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվել է մեծ օրակարգում ներառել «Ծառուկյան դաշինք՚ խմբակցության առաջարկած օրինագծերը, որոնք
նպատակաուղղված են հարկային բեռի մեղմմանը:
Մասնավորապես, ՀՀԿ խմբակցությունը հրաժարվել է օրակարգում ներառել Հարկային օրենսդրության ուղղումների նախագիծը, որոնց համաձայն, հայ ֆերմերները բնական աղետներից վնաս կրելու դեպքում առնվազն 40 տոկոսով կազատվեին հողահարկի վճարումից: Ինչպես իր ելույթում նշել է խմբակցության ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը, այժմ երկրի քաղաքացիների 35 տոկոսն զբաղված է գյուղատնտեսական արատդրության ոլորտում:Միևնույն ժամանակ, հողերը չեն մշակվում, քանի որ իրականացվում է կոշտ հարկային քաղաքականություն,գործում է ոչ մրցակցային վարկային համակարգ: Որպես արդյունք` ֆերմերներն անբարենպաստ եղանակային պայմանների և բնական աղետների դեպքում հայտնվում են ճգնաժամային իրավիճակում:
Օրակարգում չի ներառվել նաև «Եկամտահարկի մասին՚ օրենքում ուղումների նախագիծը, որի համաձայն,նախատեսվում էր 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 150 հազար դրամ աշխատավարձից եկամտահարկի տոկոսադրույքը 23 տոկոսից իջեցնել մինչև 21 տոկոս, իսկ 150-300 հազար դրամ աշխատավարձից եկամտահարկինը` 28 տոկոսից մինչև 26 տոկոս: Հիմնավորելով օրինագիծը` ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նշել է, որ այս տարի աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրացվել: Պատգամավորի ասելով, կառավարության միջնաժամկետ ծրագրի համաձայն, Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերն ու կենսաթոշակները մինչև 2020 թվականը չեն բարձրացվի: