Արմինֆո. Արմեն Բիլյանն այսօր դադարեցրել է հացադուլը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ «Նուբարաշենե ՔԿՀ-ում առանձնազրույցից հետո, տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոցե քրեակատարողական հիմնարկ։ «Արմեն Բիլյանն այս պահին անցնում է անհրաժեշտ բժշկական զննություն, ինչպես նաև ստացել է հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Հետհացադուլային փուլում նրա առողջական վիճակը, ինչպես նաև նրա իրավունքների ապահովման հարցը Պաշտպանը կշարունակի պահել իր ուշադրության կենտրոնում։ Աշխատանքներ են տարվում նաև «Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ Սմբատ Բարսեղյանի տեղափոխմանն աջակցելու ուղղությամբ»,- ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում: