Արմինֆո. Հայկական խոհանոցի Chinar ռեստորանը գլխավորում է ռուսաստանյան «Վելիկի միր» պարբերականի աշխարհի 10 լավագույն էթնիկ ռեստորանների վարկանիշը:
Ըստ աղբյուրի, այդ ռեստորանն ուշադրություն է գրավում արևոտ Հայաստանի վառ գույներով և գոհացնում համեղ ճաշատեսակներով ու ժամանակակից մատակարարումով: Աղբյուրը նշում է. «Դա Հայաստանի և Անդրկովկասի բարձր խոհանոցի ռեստորան է: Ռեստորանում Դուք կարող եք գտնել նաև փոքրիկ վաճառասեղան, որտեղ կարելի է գնել տարբեր տեսակի հայկական համեղ կերակուրներ, ինչպես հայտարարում է ռեստորանի կարգախոսը. «Սրտից սիրտ»: Երևանի Chinar ռեստորանից բացի ցանկում են`Նյու-Յորքի Gramercy Tavern-ը, Բուդապեշտի Hungarikum Bisztro-ն, Հռոմեական Pane e Salame-ը, Ստամբուլի Kucukoglu Barbecue Restaurant-ը, Ise Sueyoshi-ն Տոկիոյում, Bateau le Calife-ը փարիզում, The Golden Chippy-ն Լոնդոնում, «Кафе ПушкинЪ»-ը Մոսկվայում և Թբիլիսիի «Стена старого города»: