Արմինֆո. Ռուսաստանը լիովին կիսում է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը շարունակելու իտալական նախագահության տրամադրությունը: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը` Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ելույթի ժամանակ:
«Առաջին հերթին, դա վերաբերում է Ուկրաինայի արևելքում ճգնաժամին: Ակնկալում ենք նախագահության կառուցողական դերը դրա խաղաղ կարգավորմանն աջակցության գործում: Չի կարելի թուլացնել ջանքերը մյուս կոնֆլիկտային տրեկերում: Մենք շահագրգռված ենք Կոսովոյի խնդրի քաղաքական կարգավորմամբ` ՄԱԿ ԱԽ 1244 բանաձևի հիման վրա: Կաջակցենք նախագահության ջանքերին մերձդնեստրյան և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներում: Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ դերը Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսության պահպանման գործում` Անդրկովկասում անվտանգության շուրջ ժնևյան միջազգային քննարկումների շրջանակում՚, - ընդգծել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախագահությունն Իտալիան ընդունել է Ավստրիայից: