Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կլինի ԵԱՀԿ իտալական նախագահության գերակայությունների թվում: Ինչպես հունվարի 11-ին Վիեննայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն, կազմակերպությունում նախագահության ընթացքում Իտալիան կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին` ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հասնելու համար:
«Ձգձգվող հակամարտությունների նկատմամբ մեր դիրքիորոշումն անփոփոխ է, և մենք միշտ ուշադրության կենտրոնում կպահենք այդ հարցերը՚, - ասել է Իտալիայի արտգործնախարարը:
Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ Իտալիան իր նախագահության ժամանակ մտադիր է ինտենսիվացնել երկխոսությունը կազմակերպության անդամ երկրների միջև:
Հավելենք, որ ԵԱՀԿ նախագահությունն Իտալիային է անցել Ավստրիայից: