Արմինֆո.Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Դանիայում ՀՀ ներկայիս դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցի առնչությամբ հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի. հայցն, իհարկե, ներկայացվել էր դեռ 2007 թվականին, երբ հայցվորը դեսպան չէր և արմատական ընդդիմադիր էր:
Իր հայցով Արզումանյանը, մասնավորապես, բողոքարկել է 2007 թ. իր կալանքի օրինականությունը, երբ հանդիսանում էր «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ: ՄԻԵԴ-ը բավարարել է Արզումանյանի հայցը՝ որոշելով, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում: Դատարանը նաև որոշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է 2,500 եվրո վճարի Արզումանյանին՝ վերջինիս օրինական իրավունքների խախտման պատճառով:
Նշենք, որ Արզումանյանը կալանավորվել էր 2007 թ. մայիսին՝ փողերի լվացման մեղադրանքով: