Արմինֆո.Հայաստանում անտառային հրդեհների խնդիրը, ելնելով կլիմայական պայմաններից, կպահպանվի նաև ապագայում: «Կլիմայի գհլոբալ փոփոխության համատեքստում նման իրավիճակներ դեռ կլինեն, և մենք պետք է պատրաստ լինենք դրանց», - դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նաև ընդգծել է, որ ինքը չի բացառում նաև միտումնավոր հրդեհան տարբերակը:
Ներկայումս, ինչպես պարզաբանել է նախարարը, հստակ պատասխան չկա, թե ով է մեղավոր այս տարվա ամռանը Խոսրովի և Բյուրականի անտառներում տեղի ունեցած հրդեհների համար: «Գործը գտնվում է իրավապահ մարմինների իրավասության ներքո և ներկայումս նախարարությունը չի տիրապետում հետաքննության նույնիսկ մանրամասներին», - հայտարարել է Մինասյանը:
Այնուամենայնիվ, նախարարը, ինչպես նախկինում, այն կարծիքին է, որ հրդեհների պատճառը մարդկային գործոնն է: «Ես շատ անգամ ասել եմ, և այսօր էլ եմ կրկնում - այո, այդ օրերին կայծակն այդ տարածքում չի հարվածել: Այսպիսով, ես բացառում եմ, հրդեհի առաջացումը կլիմայական պայմանների պատճառով: Եվ թե ինչ պատճառով է առաջացել հրդեհը, կպարզի հետաքննությունը», - ասել է Մինասյանը:
Անտառային հրդեհների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, ինչպես հաղորդել է նախարարը, նախատեսվում է անտառային տարածքներում առաջիկայում տեղադրել տեխնիկական սարքավորումներ, որոնք թույլ կտան ոչ միայն արձագանքել արտակարգ դրությունը, այլև նաև պայքարել որսագողության և ապօրինի հատումների դեմ: Վերջին դերը չի խաղա նաև առաջիկայում անտառների պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը: Նախատեսվում է նաև ընդլայնել ծառայության աշխատակիցների լիազորությունները, որոնց թույլ կտրվի նաև զենք կրել և օգտագործել:
Նշենք, որ 2017 թվականին Հայաստանում անտառներն այրվեցին աննախադեպ շատ, հրդեհներ եղան Հայաստանի գրեթե բոլոր անտառային տարածքներում: Մասնավորապես, հրդեհ էր արձանագրվել Զանգեզուր» կենսոլորտային արգելոցում, սահմանից այն կողմ թշնամու գործողությունների հետրանքով: Հրդեհներ եղան նաև «Խոսրովի անտառ» արգելոցում և Բյուրականի անտառում, ինչպես նաև «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի տարածքներում: