Ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում ամփոփում է անցնող տարվա «կովկասյան» արդյունքները, խոսում է Հարավային Կովկասի երեք ճանաչված և երեք չճանաչված հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությունում հիմնորոշիչ իրադարձությունների և ազդակների մասին:
Սիրիայի և գլխավորապես Ուկրաինայի լույսի ներքո՝ ղարաբաղյան և վրաց-ռուսական հակամարտությունները դադարել են նույնիսկ գլխավոր տեղերից մեկը զբաղեցնել Արևմուտք-Ռուսաստան հակասություններում: Այս առումով կարելի՞ է արդյոք ստատուս-քվոյի պահպանումը 2017 թ. կովկասյան աշխարհաքաղաքականությունը որոշող գործոն համարել:
Հարավային Կովկասը 2017 թվականին կորցրել է Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման մեջ կենտրոնական խռովարարի կարգավիճակը: Եվ եթե Ղարաբաղի շուրջ պահպանվում է 1994 թվականին հաստատված ստատուս-քվեոն, Վրաստանի մասնակցությամբ կոնֆլիկտներում պահպանվում է 2008 թ. հաստատված ուժերի դասավորությունը: Եվ դրա խարխլման ակտիվ փորձեր չեն ձեռնարկվում ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ՝ արտաքին խաղացողների կողմից:
Սակայն, նույնիսկ այս պարագայում 2017 թվականը հիշվեց որպես բավական հետաքրքիր իրադարձությունների տարի՝ մասնավորապես, Հարավային Կովկասի չճանչված և մասամբ ճանաչված հանրապետությունների՝ Լեռնային Ղարաբաղի, Աբիազիայի և Հարավային Օսիայի ուղղությամբ: Ընդգծեմ, որ Կովկասի մասին թեզիսը՝ որպես հակամարտություններիով լի տարածք, որոշակի ներբերանգում է պահանջում: Եվ բոլոր այդ հակամարտությունները խիստ տարբերվում են՝ ինչպես զինված դիմակայության ինտենսիվության, այնպես էլ քաղաքական-դիվանագիտական կոնֆիգուրացիայի տեսակետից: Ղարաբաղյան հակամարտությունն ամենևին սառեցված չէ, ինչպես ընդունված է համարել, հրադադարի ռեժիմի խախտումներն այնտեղ պարբերաբար են, ըստ որում՝ բանակցային գործընթացի շարունակման լույսի ներքո: Մինչդեռ Աբխազիայում և Հարավային Օսիայում ռազմական դիմակայություն չկա: Այստեղ պետք է նշել, որ Ռուսաստանը և Արևմուտքը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, փաստորեն շատ լավ համագործակցում են ղարաբաղյան ուղղությամբ, ըստ որում՝ հակառակ գոյություն ունեցող տարաձայնությունների: Հատկանշական է, որ այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Աբիազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի առնչությամբ գերտերությունների դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են: Սակայն, չնայած Վրաստանի արևմտյան դաշնակիցների քննադատությանը Ռուսաստանի հասցեին «օկուպացիայի» և «բռնակցման» համար՝ 2008 թ. ստատուս-քվոյի փոփոխման ուղղված ջանքեր վերջիններս չեն ձեռնարկում:
Արդյո՞ ք 2017 թ. Կատալոնիայի հանրաքվեն ինչ-որ փոփոխություններ մտցրեց հետխորհրդային տարածության չճանաչված երկրներում էլեկտրոնային գործընթացների առնչությամբ եվրոպացիների մտածողությունում:
Կատալոնիայի հանրաքվեից հետո հետխորհրդային տարածության չճանաչված երկրներում էլեկտրոնային գործընթացների առնչությամբ եվրոպացիների մտածողությունում փոփոխությունների լույսի ներքո՝ պետք է նշել, որ Արևմուտքին այսօր առաջին հերթին հուզում է Ղրիմի փորձի մուլտիպլիկացիան: Եվ ընտրական գործընթացները մասամբ ճանաչված անդրկովկասյան կազմավորումներում եվրոպացի և ամերիկացի գործընկերների կողմից դիտվում են հենց այդ լույսի ներքո: Օրինակ՝ Հարավային Օսիայի ընտրություններում Անատոլի Բիբիլովի հաղթանակը շատերը դիտարկել են՝ որպես քայլ «Ղրիմ-2» սցենարի ուղղությամբ: Սակայն, դա տեղի չունեցավ, քանի որ Մոսկվան չի փորձում հետխորհրդային տարածությունում առկա իրավիճակներն ընդհանուր հայտարարի բերել: Եվ այս մոտեցումը պահպանվել է նաև 2017 թվականին:
Իսկ ի՞նչ կասեք անցնող տարում Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ներքաղաքական փոփոխությունների առնչությամբ:
Հասկանալի է, որ Հայաստանում հիմնական ներքաղաքական իրադարձությունները 2017 թվականին ապրիլյան խորհրդարանական ընտրություններն էին, որոնք պարզապես ընտրական փուլի շրջանակներում հերթական արշավ չէին: Գործող Ազգային ժողովի ձևավորումը սահմանադրական բարեփոխման կարևոր փուլ էր, որը կավարտվի 2018 թվականին՝ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ընտրություններով: Կարևոր է, որ նախագահին, ում լիազորություններն զգալիորեն կկրճատվեն՝ հօգուտ վարչապետի, կընտրի խորհրդարանը: Եվ նույնիսկ չնայած 2017 թ. ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցության հաղթանակին՝ Հայաստանում իշխանության նոր կոնֆիգուրացիայի ձևավորման ավարտը կշարունակի բավականին բարդ խնդիր մնալ:
Վրաստանում, որտեղ նույնպես սահմանադրական բարեփոխում է իրականացվում, խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Վրացական երազանքը» փաստորեն մենաշնորհացրել է Հիմնական օրենքի լրամշակման գործընթացը: Ադրբեջանը 2017 թվականին հիշվեց առաջին փոխնախագահի պաշտոնի առաջացմամբ՝ ի դեմս Իլհամ Ալիևի տիկին Մեհրիբանի: Հաշվի առնելով Ալիևայի քաղաքական և վարչական փորձը՝ որպես պատգամավոր, կուսակցաշինության ոլորտում՝ փաստորենը խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի կնոջ հասարակական-քաղաքական բարձր կարգավիճակի ֆորմալացմանը: Ըստ որում, տարածշրջանի բոլոր երեք երկրում գլխավոր իրադարձությունները՝ 2018 թ. նախատեսված ընտրությունների տեսքով, առջևում են, իսկ 2017 թ. անցնող տարին քաղաքական ընտրախավերի դրանց նախապատրաստման տարի էր:
Ձեր կարծիքով, վերջերս ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն ինչպե՞ս է անդրադարձել երկրի արտաքին քաղաքականության վրա, որը հաճախ անվանում են «Անդրկովկասում Ռուսաստանի ֆորպոստը»:
Կարծում եմ, դա Երևանի արտաքին քաղաքական հավասարակշռման մասն է:
«Հայաստանը դադարում է Ռուսաստանի գործընկերը լինել», «Երևանը հեռանում է Արևմուտք»՝ ահա ամենատարածված թեզիսներից և շահարկումներից մի քանիսը, որոնք լայնորեն տարածվում էին համաձայնագրի ստորագրման նախաշեմին, ըստ որում՝ ոչ միայն Ռուսաստանի տեղեկատվական տարածությունում: Իրականում խոսքը վերաբերել և վերաբերում է ոչ ԵՄ հետ Հայաստանի ասոցացմանը և, իհարկե, ոչ եվրոպական ինտեգրման նախագծին Երևանի մասնակցության մեկնարկին: Համաձայնագրի ստորագրմանը Հայաստանի նախապատրաստությունն ընթացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ խորհրդակցությամբ և, համապատասխանաբար, Ռուսաստանին հակադրման նպատակ չուներ: Իհարկե, առևտրի հարցերում ԵՄ նշանակությունը Հայաստանի համար թերագնահատել չենք կարող, սակայն պահպանելով Երևանի համար կարևոր գործընկերոջ հետ կապերը՝ միանշանակ անհրաժեշտ էր հաշվի առնել նաև ռազմավարական դաշնակցի շահերը: Վերջիվերջո, 2017 թ. նոյեմբերից հետո էլ Հայաստանը մնում է ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, սակայն պետք է նշել, որ 2017 թ. դարձել է ոչ միայն ԵՄ, այլ նաև Իրանի հետ հարաբերությունների ամրապնդման տարի, ինչը նույնպես Երևանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման կարևոր ուղղություն է:
Արդյո՞ ք 2017 թ. Ադրբեջանի չմիանալու քաղաքականության ուղղությամբ նոր միտումներ եք նկատել, մասնավորապես՝ Բաքվի եվրասիական հեռանկարների մասին լուրերի լույսի ներքո:
Ոչ: Կարող եմ ասել, որ արտաքին քաղաքական հավասարակշռման Բաքվի ուղեգիծն անփոփոխ է մնացել նաև 2017 թվականին: Խոսքը վերաբերում է ադրբեջանական ղեկավարության՝ Թուրքիայի հետ հարաբերություններն ամրապնդելու շարունակվող փորձերին՝ ղարաբաղյան հակամարտության Ադրբեջանին ձեռնտու կարգավորման հասնելու նպատակով: Այդ փորձերին Անկարան, անշուշտ, արձագանքել է, ինչի վկայություն են այդ ուղղությամբ Թուրքիայի հնարավոր ակտիվացման մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բազմիցս արած հայտարարությունները: Անցնող տարում ակնհայտորեն դրսևորվեց նաև Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցության առնչությամբ Բաքվի հետաքրքրությունը՝ առաջին հերթին տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և Կասպից ծովի կարգավիճակի վերջնական կարգավորման ուղղությամբ: Չնայած այն բանին, որ 2017 թ. Ադրբեջանը ՆԱՏՕ-ին ավելի մոտ չդարձավ՝ Արևմուտքի հետ հարաբերությունները մնացին միանգամայն ընդունելի մակարդակի վրա, որոնք չխաթարեցին նույնիսկ Բաքվի կողմից արևմտյան մի շարք քաղաքական գործիչների կաշառման սխեմաների մասին եվրոպական լրատվամիջոցների հրապարակումները: Բաքվի նկատմամբ նման լոյալության և առկա հակասությունների սառեցման պատրաստակամության պատճառը մակերեսային է, քանի որ գտնվելով Մոսկվայի և Թեհրանի հետ աշխարհաքաղաքական մրցակցության մեջ՝ Վաշինգտոնը և Բրյուսելն ամենից առաջ էներգետիկ այլընտրանք են տեսնում՝ ի դեմս Բաքվի:
Որևէ առանձնահատուկ անակնկալ անցած տարին չբերեց նաև Վրաստանին՝ շարունակելով վերջինիս եվրաատլանտյան դրեյֆը՝ Շենգենյան տարածք երկրի քաղաքացիների առանց վիզայի մուտքի իրավունքով: Այնուամենայնիվ, 2017 թ. Վրաստանը ՆԱՏՕ-ին ավելի մոտ չդարձավ, իսկ նրա անդամակցության հարցը գործնական հարթություն չտեղափոխվեց: Այս առումով հատկանշական է նոյեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից Չինաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացումը: Հետաքրքիր է, որ Թբիլիսին դիմել է Պեկինին՝ ԵՄ հետ առևտրում որոշակի անկման լույսի ներքո: Այսպիսով՝ պետք է փաստել, որ Վրաստանի գովազդվող եվրոպականացումը գործնականում այնքան էլ հաջող չէր: