Արմինֆո. Թռիչքի համար աննպաստ եղանակի հետևանքով Երևանի «Զվարնոց» օդանավակայանում հետաձգվել է ավելի քան մեկ տասնյակ չվերթ:
15.00-ի դրությամբ մառախուղի և վատ տեսանելիության պատճառով հետաձգվել են դեպի Մոսկվա, Թբիլիսի և Շարջա չվերթերը, ինչպես նաև Մոսկվայից, Թբիլիսից և Վորոնեժից ժամանումները: «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների մեծ կուտակում է դիտվում:
Նշենք, որ արդեն երկրորդ օրը Երևանը պատած խիտ մառախուղը խախտել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքային ռեժիմը: