Արմինֆո.Ավանդական հոգևոր արժեքների պաշտպանությանն ուղղված ռուսական արշավը հանգեցրել է այն բանին, որ հետխորհրդային տարածքում թշնամանք է առաջացել սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Այդ մասին ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Պակաս հավասարները. ԼՀԲՏ-ի իրավապաշտպանները Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ղրղըզստանում» զեկույցում նշվում է, որ վերոհիշյալ երկրներում, որոնք Ռուսաստանի մերձավոր դաշնակիցներն են, տարեցտարի վատթարանում է ԼՀԲՏ նկատմամբ վերաբերմունքը: Իրավապաշտպանները գտնում են, որ դրան որոշ չափավ նպաստում է նաև «պաշտոնական Մոսկվայի հոմոֆոբ հռետորությունը», ինչն իր հերթին կապված է ՌԴ-ում ավանդական հոգևոր արժեքների պաշտպանությանն ուղղված արշավի հետ: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները գտնում են, որ այդ երկրներ ռուսական լրատվամիջոցների ներթափանցման հետևանքով զգալիորեն վատթարացել է ԼՀԲՏ նկատմամբ վերաբերմունքը: