Արմինֆո.Փետրվարի 12-13-ը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը:
Զրուցակիցը հայտնել է, որ այցի շրջանակներում տեղի կունենա Ռադևի հանդիպումը Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև քննարկվում է համատեղ գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունը: «Կարծում եմ, որ այդ այցը նոր խթան կհաղորդի հայ-բուլղարական հարաբերություններին, և կնախանշվեն փոխգործակցության նոր ուղղություններ»,- ասել է աղբյուրը:
Հատկանշական է, որ ավելի քան 10 տարի Բուլղարիայի նախագահները չեն եղել Հայաստանում. վերջին այցը տեղի է ունեցել 2004 թվականին: Այդ ժամանակ Հայաստան է այցելել նախագահ Գեորգի Պրվանովը: