Արմինֆո.2018 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների թվում պետք է լինի իսլամական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը: Դեկտմբերի 22-ին այդ մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը` ամփոփելով տարվա արդյունքները:
Նրա ասելով, Մոսկվա-Երևան, Բրյուսել-Երևան, հարաբերությունների ֆոնին ուշադրությունից չի վրիպում չափազանց կարևոր մարտահրավերը, մասնավորապես, Մերձավոր արևելքում առկա իրավիճակը, որը Հայաստանին շատ մոտ է: «Իմ կարծիքով, 2018 թվականին մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք արտաքին քաղաքականության երեք ուղղությունների` իսլամական աշխարհի հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, Հայաստանի ճանաչելիության մեծացմանը: Դա չափաանց կարևոր է այն վտանգավոր ջանքերի լույսի ներքո, որոնք ձեռնարկում է Ադրբեջանը` տարածաշրջանի երկրներին Հայաստանի դեմ տրամադրելու նպատակով: Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահն այս տարի այցելել է Հնդկաստան` մեզ համար կարևոր երկիր, որը լուրջ խաղացող է Ասիայի տարածաշրջանում: Այդ առնչությամբ մեզ անհրաժեշտ է ասիական աշխարհի հետ հարաբերությունների խորացում և կապիտալիզացում՚, - ասել է Աշոտյանը, այդ համատեքստում հավելելով, որ երրորդ ուղությունը հայ-ամերիկյան հարաբերություններն են: Նրա ասելով, ԱՄՆ նոր նախագահի իշխանության գալուց հետո բացվում են նոր իրողություններ, և Հայաստանը պետք է զգոն լինի Նահանգների հետ հարաբերությունները զարգացնելու համար: