Արմինֆո.Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 07:26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 39 շենքի մոտակայքում այրվում է տրոլեյբուս:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել են թիվ 9 երթուղին սպասարկող 10 համարի տրոլեյբուսի շարժիչի հատվածը և սրահը մասնակի: