Արմինֆո. Հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հերթական հանդիպումը տեղի կունենա Եվրոպայի երկրներից մեկում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Բաքվում Իրանի և Թուրքիայի իր պաշտոնակիցների հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա հաղորդել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարվա հունվարի կեսին հանդիպում անցկացնելու շուրջ: «Համանախագահները կհայտարարեն հանդիպման օրը: Վիեննայում մենք անցկացրել ենք կարծիքների փոխանակում: Համանախագահները կգնահատեն քննարկումները և որոշում կկայացնեն: Ես, նույնիսկ, ասել եմ, որ համաձայն եմ երկու օր բանակցել: Գլխավորը` որպեսզի արդյունք լինի՚, - ամփոփել է Մամեդյարովը: