Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017 18:48
Կարինա Մելիքյան

Արդշինբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման պայմանագիր Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի հետ

Արդշինբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման պայմանագիր Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի հետ

Արմինֆո. Արդշինբանկը Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիր (Club Trade Finance Facility): Գործարքի մի մասը երաշխավորվել է Առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո ԱԶԲ-ի կողմից տրամադրված ծածկույթով:

 

Այս գործարքն Արդշինբանկի հետ իրականացրած Սիթիբանկի առաջին Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիրն է: Այս գործիքի ներքո ստացված վարկային միջոցները կուղղվեն Բանկի խոշոր կորպորատիվ հաճախորդների արտահանման և ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` նպաստելով Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերի` ներառյալ էներգետիկայի, հանքարդյունաբերության և առևտրի ոլորտում իրականացվող առևտրային գործարքների ծավալների ավելացմանը:

Մենք հպարտ ենք, որ առաջատար դիրք ենք զբաղեցնում մեր կորպորատիվ և ՓՄՁ հաճախորդներին անհրաժեշտ առևտրի ֆինանսավորման գործիքներ տրամադրելու հարցում: Այս գործարքը ոչ միայն թույլ կտա ընդլայնել մեր հաճախորդների բազան, այլև կնպաստի Հայաստանի կայուն տնտեսական աճին, - նշեց Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բազմամյա գործընկերներ Սիթիբանկին և Ասիական զարգացման բանկին արդյունավետ համագործակցության և գործարքի բարեհաջող իրականացման համար:

 

Մեր նպատակն է հաճախորդներին տրամադրել իրենց պահանջներին համապատասխան առևտրի ֆինանսավորման լավագույն գործիքները: Սիթիբանկի գործունեության աշխարհագրությունը և առևտրի ֆինանսավորման ոլորտում ունեցած փորձը հնարավորություն են տալիս մեզ խթանել զարգացող երկրների աճը և նպաստել վերջիններիս առաջընթացին,- նշեց  Չաֆիկ Հադդադը` Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանների Սիթիբանկի  Ֆինանսական կազմակերպությունների և Թղթակցային հարաբերությունների, Գանձապետարանի և Առևտրային գործիքների գծով տնօրենը: Ձեռնարկելով Արդշինբանկի համար նախադեպը չունեցող առևտրի ֆինանսավորման այս գործարքը` մենք համագործակցել ենք ոլորտի մի շարք մասնագետների հետ, որպեսզի կարողանանք առաջարկել Բանկի առևտրի ֆինանսավորման պահանջներին համահունչ լուծումներ:     

 

Ասիական զարգացման բանկն ուրախ է, որ Արդշինբանկի և Սիթիբանկի հետ միասին մասնակցում է այս գործարքի իրականացմանը,- նշեց ԱԶԲ-ի Հարաբերությունների գծով մենեջեր Նանա Խուրոդզեն,- այս գործարքը թույլ կտա Արդշինբանկին ընդլայնել իր առևտրի ֆինանսավորման գործառնությունները` աջակցելով ավելի շատ ներմուծող և արտահանող կազմակերպություններին` այդ թվում փոքր և միջին ձեռնարկություններին, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: 2012 թվականից սկսած ԱԶԲ-ն իր Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում աջակցել է Հայաստանում շուրջ  55.9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 159 առևտրային գործարքի իրականացմանը, որից 95.6%` ուղղված ՓՄՁ-ների ֆինանսավորմանը: 

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ardshinbank.am կայքը կամ զանգահարելով (012) 22-22-22 հեռախոսահամարով:

 

Սիթիբանկը, հանդիսանալով առաջատար գլոբալ բանկ, ունի մոտ 200 միլիոն հաճախորդների հաշիվներ և գործում է ավելի քան 160 երկրում: Սիթին իր հաճախորդներին, ձեռնարկություններին, պետական մարմիններին և կազմակերպություններին տրամադրում է ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ անհատական բանկային ծառայությունների մատուցում և վարկավորում, կորպորատիվ և ներդրումային գործունեություն, արժեթղթերի բրոքերային ծառայություններ, գործարքային սպասարկում և հարստության կառավարում:

 

Ասիական զարգացման բանկը հիմնադրվել է 1966 թվականին, որի նպատակն է տնտեսական աճի, կայուն զարգացման և տարածաշրջանային ինտեգրման միջոցով նպաստել Ասիայում և Խաղաղ օվկիանոսում աղքատության նվազեցմանը: ԱԶԲ-ն ունի 67 հիմնադիր-անդամ, որից 48-ը տարածաշրջանից: 2016թվականի դրությամբ ԱԶԲ-ի օժանդակությունը կազմել է 31.7 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 14 միլիարդ ԱՄՆ դոլարը` համատեղ ֆինանսավորման տեսքով:  

 

Հիմքում ունենալով ԱԶԲ-ի AAA վարկային վարկանիշը` Առևտրի ֆինանսավորման ծրագիրը տրամադրում է երաշխիքներ և վարկեր ավելի քան 200 գործընկեր բանկերին՝ ուղղված առևտրի աջակցությանը, ինչպես նաև Ասիայում ավելի շատ ընկերություններին ներմուծման և արտահանման գործունեության իրականացմանը: Առևտրի ֆինանսավորման հատուկ մասնագետներով և 24-ժամյա արձագանքման հնարավորությամբ, ծրագիրը հանդիսանում է առևտրի միջազգային համայնքի հիմնական գործընկերը՝ տրամադրելով արագ, հուսալի և աջակցող օժանդակություն տարածաշրջանի ամենադժվար հասանելի շուկաներում բացերը լրացնելու համար: 2009թ. սկսած Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել տարածաշրջանի ավելի քան 9,200 փոքր և միջին ձեռնարկություններին՝ ավելի քան 26 միլիարդ արժողությամբ մոտ 14,000 գործարքներում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ապրանքները, բժշկական սարքավորումները և սպառողական ապրանքները: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք ԱՖԾ ինտերնետային կայքը՝ http://www.adb.org/tfp:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամԿարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամ
Շիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետՇիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինիՓաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինի
Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»
Ընդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունըԸնդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունը
Վարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբՎարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբ
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսովԳագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներՊարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներ
Հայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվենՀայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվեն
Լիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետԼիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետ
Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։
Նոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումըՆոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումը
ՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերինՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերին
Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալիՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի
Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։
Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը
Հայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներումՀայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներում
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Զախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցինԶախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցին
Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ "եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը", դուք սկսում եք դատողություններ անել ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին
Փաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակովՓաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակով
Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  
Հայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Խաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ ՄիրզոյանԽաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ Միրզոյան
Արդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ էԱրդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարներըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարները
Պաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համարՊաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համար
Կարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետԿարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետ
Երևանում բացվել է Երևանում բացվել է "Վարպետության զարգացման դպրոց՝ Հայաստանում ռուսերեն առարկաներ դասավանդող ուսուցիչների համար"
Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը 
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ
ԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցումԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում
Հայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնՀայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն
Արգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբԱրգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբ
ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ
Հայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալ
Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Ազգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումներըԱզգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումները
ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ ՄիրզոյանԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ Միրզոյան
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Փոխվարչապետը FRLD-ի ղեկավարի հետ քննարկել է կլիմայական ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացների ֆինանսավորումըՓոխվարչապետը FRLD-ի ղեկավարի հետ քննարկել է կլիմայական ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացների ֆինանսավորումը
Նեթանյահուի կուսակցությունը Իսրայելի ընտրություններում առաջատար է դարձելՆեթանյահուի կուսակցությունը Իսրայելի ընտրություններում առաջատար է դարձել
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ երկրների կողմից արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին արձանագրությունըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ երկրների կողմից արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին արձանագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների ծրագրինՀՀ վարչապետ. Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների ծրագրին
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունըՀայաստանի խորհրդարանը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՄՆ-ի հետ կնքված TRIP համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՄՆ-ի հետ կնքված TRIP համաձայնագիրը
COP17 մասնակիցները ծանոթացան Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ժառանգությանը - MօESCCOP17 մասնակիցները ծանոթացան Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ժառանգությանը - MօESC
ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունը։ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունը։
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Էսթեր Սահակյանը հրաժարական է տվել իր պատգամավորական մանդատից՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի , նրան խորհրդարանում կփոխարինի Էդգար ԱռաքելյանըԷսթեր Սահակյանը հրաժարական է տվել իր պատգամավորական մանդատից՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի , նրան խորհրդարանում կփոխարինի Էդգար Առաքելյանը
Էդգար Առաքելյանը ստանձնեց Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնըԷդգար Առաքելյանը ստանձնեց Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը
Գագիկ Ծառուկյանը կանխատեսում է Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի վատթարացում՝ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության կասեցման դեպքումԳագիկ Ծառուկյանը կանխատեսում է Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի վատթարացում՝ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության կասեցման դեպքում
Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանին իրավապահ մարմինների կարողությունների զարգացման գործումՄիացյալ Նահանգները կաջակցի Հայաստանին իրավապահ մարմինների կարողությունների զարգացման գործում
Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկարագրեց TRIPP-ի կողմից Հայաստանի համար ներկայացվող ռիսկերը։«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկարագրեց TRIPP-ի կողմից Հայաստանի համար ներկայացվող ռիսկերը։
Հայաստանում կխստացվեն ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժները, և կամրապնդվեն զոհերի պաշտպանության մեխանիզմներըՀայաստանում կխստացվեն ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժները, և կամրապնդվեն զոհերի պաշտպանության մեխանիզմները
Հայ և ֆրանսիացի փաստաբանները քննարկում անցկացրեցին իրավաբանական պրակտիկայի քրեականացման վերաբերյալՀայ և ֆրանսիացի փաստաբանները քննարկում անցկացրեցին իրավաբանական պրակտիկայի քրեականացման վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը